ԳՅՈՒՂԻ    ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


1921 թ մայիսի 11-ին , գյուղ Ղալթախչի
Համամլուի Զինկոմին ուղղված Ղարաքիլիսայի գավառային զինկոմիսարիատի 1921 թ. մայիսի 2-ին հեռագրով իջեցված է հ.182

կարգադրությունը ,որով հանձնարարված է թաղել 1920 թ. նոյեմբերին թուրքական զորքերի ներխուժման ժամանակ Ղալթախչի ,Ղարաբոյա եւ Աղբուլաղ գյուղերում թուրքերի կողմից կոտորածի ենթարկված հայերի դիակները: Այդ նպատակով կազմվեց հանձնաժողով հետևյալ կազմով. Նախագահ – Համամլուի հեղկոմի նախագահ ընկ. Տեր-Սիմոնյան Շրջանային զինկոմի անդամներ` Սողոմոնյան, 2-րդ տեղամասի կոմիսար Ապսուրյան, լուսբաժնի վարիչ `Հրաչիկ Նազարյան: Ս/թ մայիսի 3-ին հանձնաժողովը ,հասնելով դիակների գտնված վայրը,մշակեց գործողության հետևյալ ծրագիրը. 1.Հաշվի առնելով դիակների քայքայվածությունը եւ բազմաքանակ լինելու հանգամանքը, հանձնաժողովը որոշեց դիակները թաղել տեղում,քանի որ
տեղափոխությունը տվյալ բնակավայրից ուրիշ տեղ թաղելու համար հնարավոր չէ:
Որոշվեց միայն մաքրել դիակներով լեցուն բնակարանները:
Այդ նպատակով հիշյալ աշխատանքներում ներգրավվեցին բոլոր
փոխադրամիջոցները եւ մարդիկ`հետեւյալ գյուղերից.
1. Նալբանդ , 2 . Ավդիբեկ, 3 .Բեքենդ , 3. Ղարալ , 5. Ղալթախչի , 6. Ղարաբոյա ,
7. Աղբուլաղ , 8. Գյոգյոխուշ:
Ընդամենը թաղված է 11886 դիակ , որոնց 90% - ը կանայք եւ երեխաներ էին եւ միայն 10 %-ը` տղամարդիկ:
Դիակներից երևում էր , որ ջարդը կատարվել է գազանաբար:
Օրինակ` դիակների վրա երևում են 10-15-ից ավելի սրի հարվածի հետքեր , դիակների մի զգալի մասը գլխատված եւ դաժանաբար այլանդակված էր , իսկ
ջարդի ենթարկվածների մի մասին այրել էին բնակարաններում:
Աղբուլաղ գյուղում տեղի բնակիչներից սպանվել են 1186 մարդ,Ղալթախչիում`2100 մարդ , Ղարաբոյում`1100 մարդ: Այս 3 գյուղերում միայն տեղի բնակիչներից կոտորվել են 4386 մարդ:
Ղարսի ու Ալեքսանդրապոլի շրջաններից այս գյուղերում ապաստանված 7500 փախստականները նույնպես սրի են քաշվել թուրքերի կողմից: Բոլորը միասին`
11886 մարդ:
Հանձնաժողովի վրա դրված պարտականությունը կատարված է 7 օրվա ընթացքում` 1921 թ.-ի մայիսի 4-ից 11-ը :
Սույն ակտը կազմված է 4 օրինակից , որոնցից 1- ական օրինակ տրված է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին իրենց վերադասին ներկայացնելու համար :
Բնագրի հետ ճիշտ է. Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ընդհանուր բաժնի վարիչ- ստորագրություն:
Թարգմանություն ռուսերենից: