
'Հարթագյուղի միջնակարգ դպրոցի եւ '' Սերունդ'' նախ աձեռնող խմբի կողմից 2008 թվականի օգոստոսի 11-ին կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում` նվիրված Մեծ հաղթանակի եւ բուն հայոց տոմարի 4500-ամյակին: 1. Նախատեսվում է Հարթագյուղից 5 կմ հարավ գտնվող Բագեր կամ Սրբի կոնդ կոչվող վայրում կառուցել տաճար` նվիրված Մեծ հաղթանակի եւ Հայկյան տոմարի 4500-ամյակին: Զորաց տաճարը կլոր հատակագծով, եռաստիճան կառույց է` բաղկացած երկու մասից` տաճարի բաց մաս եւ ներքին խաչաձեւ հատակագծով խորան:
2. Նախատեսվում է թողարկել 4500 հուշամեդալ, որի մի կողմում պատկերված կլինի Հայկը` Ք.ա. 2492-Ք.հ. 2008 մակագրությամբ, մյուս կողմում` Հայկի հաղթասյուները` 4500 մակագրությամբ, որոնք կվաճառվեն, իսկ վաճառքից առաջացած գումարը կտրամադրվի տաճարի կառուցմանը:



Զորաց տաձարի
հատակագիծը ©

Հայկի հաղթասյուներ ©
Բաց տաճարը կլոր հատակագծով եռաստիճան կառույց է 3մ 40սմ բարձրությամբ, բաց տաճարն ունի երկինքը կրող, մեկը մյուսից վեր խոյացող 3մ բարձրությամբ 36 սյուն, որոնց վրա քանդակված են Այբուբենի 36 տառերը` իրենց թվային արժեքներով: Բաց տաճարի արեւելյան մասում տեղակայված է Սուրբ սեղանը` թեւավոր խաչով, հյուսիսային մասում` կնունքի ավազանը: Բաց տաճարի հատակին տեղակայված է հյուսիսային կիսագնդի երկնքի աստղային քարտեզը` 12 համաստեղություններով, Հայկյան տոմարի 13 ամիսներով, օգոստոս (Նավասարդ) ամսվա օրերով ու ժամերով: Աստղային քարտեզի տեղադրման դիրքն այնպիսին է, որ Մեծ հաղթանակի օրը` օգոստոսի 11-ին ժամը 11-ին, Բաց տաճարի կենտրոնում դեմքով դեպի հյուսիս կանգնելու դեպքում աստղային քարտեզի վրա կդիտարկվեն աստղային երկնքի հորիզոնից վերեւ եւ հորիզոնից ներքեւ ընկած մասերը: Զորաց տաճարի ներքին մասի մուտքը արեւմուտքից է: Այն ունի խաչաձեւ հատակագիծ, բեմ, Սուրբ սեղան եւ կնունքի ավազան: Ներքին խորանի բարձրությունը 3մ 60սմ է: Տաճար տանող ճանապարհի երկու կողմերում Հայկի հաղթասյուներն են` 6մ բարձրությամբ:
