ԴՊՐՈՑԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին հ ասարակական Դպրոցը Հարթագյուղում հիմնադրվել Է 1902 թ. գյուղի Ս.Նարեկ եկեղեցում Գաբրիել քահանայի ուսուցչությամբ: Մինչ այդ գործել են մասնավոր դպրոցներ: 1921-22 ուստարում Հարթագյուղում բացվել է առաջին տարրական դպրոցը, որտեղ դասավանդել է մանկագիր Վազգեն Տալյանը (գուսան Շերամի փոքր որդին); 1930-31 ուստարում բացվեց յոթնամյա դպրոց: 1937 թվականին Հարթագյուղի միջնակարգ դպրոցում է սկսել իր աշխատանքային գործունեությունը հասարակական-քաղաքական ականավոր գործիչ Ալեքսան Կիրակոսյանը: Առանձնապես ջերմ էին կապերը Ալեքսան Կիրակոսյանի և Հարթագյուղի մանկավարժական կոլեկտիվի միջև նրա կյանքի վերջին տարիներին: Ալեքսան Կիրակոսյանի ջերմեռանդ աջակցությունը բացառիկ դեր ու նշանակություն ունեցավ մեր դպրոցի կյանքում:

1956 թվականին գյուղում յոթնամյա դպրոցի բազայի վրա հիմնվել է միջնակարգ դպրոց, որը գործում է առ այսօր: 1988թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվեց դպրոցի շենքը: Բարեբախտաբար դպրոցում չկային մարդկային զոհեր: Աղետի գոտու միակ դպրոցն էր, որ օգտագործել էր 45-րոպեանոց դասամիջոցը, և երկրաշարժի ժամանակ աշակերտական և մանկավարժական կոլեկտիվը դպրոցի բակում էր: Երկրաշարժից հետո մինչև 1999 թվականը դպրոցը գործել է տնակային պայմաններում: 1999 թվականից Հարթագյուղի միջնակարգ դպրոցը գործում է ներկայիս հարմարեցված դպրոցական շենքում:

Հարթագյուղի միջնակարգ դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է ՀՍՆՀ-ի և ''ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ'' ներդրումների միջոցով, իր ներդրումն ունի նաև ՚ՕՐԻՈՐԴ ԱԶԱՏՈՒՀԻ ԿՈՒԼԱԽՍԶՅԱՆԸՙ իր մոր`լուսահոգի Մանիկ Կուլախսզյանի հիշատակին: Դպրոցը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով. ունի համակարգչային, պատմության, ռազմագիտության կաբինետներ, որոնք կահավորված են ժամանակակից դպրոցին անհրաժեշտ ուսումնական պարագաներով, ինչն էլ նպաստում է արդյունավետ անցկացնել դասապրոցեսը:

Դպրոցում գործում է փայտամշակման ՚Բողբոջՙ պատանեական ակումբը, որը բազմիցս է մասնակցել մարզում կազմակերպված ցուցահանդեսներին :
Հարթագյուղի միջնակարգ դպրոցում 2001 թ –ին` նվիրված Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700 ամյակին , կազմակերպվեց հոբելյանական միջոցառումների շարք :
2002 թ-ին Հարթագյուղի միջնակարգ դպրոցը հանդիսավորությամբ տոնեց դպրոցի 100 ամյակը (1902 -2002 թթ ) միջոցառումների շարքում դպրոցի իգական խոռը հոգևոր համերգով ելույթ ունեցավ Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցում:

2004թ-ին` նվիրված Շուշիի ազատագրման 12 ամյակին, Սուրբ Նարեկ եկեղեցում կազմակերպվեց մկրտության արարողություն Արկադի Տեր Թադևոսյանի`լեգենդար Կամանդոսի հովանու ներքո մկրտվեցին 75 երեխաներ: 12 տղա երեխայի կնքահոր իր օրհնությունը տվեց անվանի գեներալը: 2005 թ-ին Հարթագյուղի միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ թողարկվեց հոբելյանական մեդալ` ՎՌԱՄ ՇԱՊՈՒՀ` նվիրված հայոց գրերի գյուտի 1600 ամյակին:
2007 թ-ին մկրտության արարողություն կազմակերպվեց Սուրբ Հովհաննես մատուռում` նվիրված Շուշիի ազատագրման 15 ամյակին : Մկրտվեցին 35 երեխա ներ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ և նրա տիկնոջ` տիկին ՀԱՍՄԻԿԻ հովանավորությամբ:
2008 թ-ին Հարթանգուղի միջնակարգ դպրոցը պատրաստվում է մեծ հանդիսավորությամբ տոնելու ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԲՈՒՆ ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ 4500 ամյակը ( ք.ա 2492 – ք.հ 2008): ՙԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ՚ միջոցառումների շարքը նախատեսում է հանդիսավոր միջոցառում կազմակերպել 2008 թ օգոստոսի 11 –ին ( Նավասարդի 1 –ին ) ԲԱԳԵՐ կամ ՍՐԲԻ ԿՈՆԴ ուխտատեղում, տեղադրել հուշաքար` նվիրված ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԲՈՒՆ ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ 4500 ամյակին.
ՙԱյս վայրում կկառուցվի 'Հայր Աստծո տաճարը և Հայկի հաղթասյուները արձանագրությունը՚ : Հարթագյուղի միջնակարգ դպրոցում 1999 թվականից ընդունված է եռագույն թիկնոցների շնորհման կարգ (Կարմիր, Կապույտ Ծիրանագույն):

Կարմիր թիկնոցակրի պատիվ է շնորհվում դպրոցի կենսագործունեությանը նպաստող ծառայություններ մատուցած անձանց:
Կապույտ թիկնոցակրի պատիվ է շնորհվում Հարթագյուղի միջն դպրոցում ակնառու մանկավարժական գործունեություն ծավալած անձանց:
Ծիրանագույն թիկնոցակրի պատիվ է շնորհվում Հարթագյուղի միջնակարգ դպրոցում ակնառու մանկավարժական գործունեություն  ծավալած և դպրոցի կենսագործունեությանը նպաստող ծառայություններ մատուցած անձանց:
2000թ-ին Ալեքսան Կիրակոսյանին շնորհվել է Հարթագյուղի միջնակարգ դպրոցի Ծիրանագույն թիկնոցակրի պատիվ:
Կարմիր թիկնոցակրի պատիվ է շնորհվել մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրին, Օրիորդ   ԱԶԱՏՈՒՀԻ ԿՈՒԼԱԽՍԶՅԱՆին:
Ակնառու մանկավարժական գործունեություն ծավալելու համար Կապույտ թիկնոցակրի պատիվ է շնորհվել Հարթագյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ` Թորոսյան Գուրգեն
Մանուկյան Բենիկ
Հարությունյան Հռիփսիմե
Աֆրիկյան Հայկազ
Աֆրիկյան Գրետա


                          ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

1921-22 ուս. տարի - Վազգեն Տալյան
1926-27 ուս. տարի - Պողոս Նահապետյան
1931- 32 ուս. տարի տարրական դպրոցի վարիչ է - Հովհաննես Ղազարյանը
1932-33 ուս. տարի յոթնամյա դպրոց - Գոհար Խաչատրյան
1934-35 ուս, տարի - Լուսիկ Ֆլջյան
1937-38 ուս. տարի - Մկրտիչ Մուրադյանը
1944-45 ուս. տարի - Մարտիրոս Քասինյան
1950-51 ուս. տարի - Սամվել Թադևոսյան
1952-53 ուս. տարի - Մարտիրոս Քասինյան
1961-62 ուս. տարի - Հովհաննես Զաքարյան
1964-65 ուս. տարի - Սողոմոն Սարգսյան
1985-86 ուս. տարի - Կիմա Մկրտչյան
1986-87 ուս. տարի - Հենրիկ Հարությունյան
1994-95 ուս. տարի - Սողոմոն Սարգսյան
1998-99 ուս. տարի - Սամվել Հունանյան     առայսօր



ԳՅՈՒՂԻ    ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ                        կարդալ ակտը >>

Հարթագյուղը որպես բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այդ մասին են վկայում տարբեր ժամանակներում գյուղի տարածքում հայտնաբերված պատմական նյութերը  և մեր օրերը հասած ժողովրդական ավանդույթները:


Մասնավորապես` գյուղի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են` խեցեղեն, կուժ, կուլա, կարասներ, կավից պատրաստված սրվակներ, ասեղներ, զարդեր, որոնց մի մասը  մշակութաբանորեն պատկանում են ուրարտական շրջանին, մի մասն էլ` ավելի վաղ շրջանի:
Մեր համայնքը  այն քիչ թվով բնակավայրերից է, որտեղ ժողովուրդը Վարդավառի տոնին համարժեք առայսօր  օգտագործում է Նուրինուրիի տոնը: Գյուղում պահպանված ավանդույթներից է Բուլեյլի կամ գլուխ գովելու գեղեցիկ ավանդույթը աղջկա հարսանիքի առաջին իրիկունը  հավաքվում են գյուղի երիտասարդները   հարսնացուի մտերիմներից մեկի տանը և կազմակերպում գեղեցիկ երգի, պարի արարողություն, որի ժամանակ կլոր պար բռնած երիտասարդները երգում են ժողովրդական գողտրիկ խաղիկներ: Տոնը շարունակվում է գրեթե մինչև լույս: Առավոտյան հատուկ արարողությամբ պարին են միանում փեսացուի ընկեր – ընկերուհիները:
Հարթագյուղից 5 կմ հարավ  է գտնվում Բագեր կամ Սրբի կոնդ կոչվող  ուխտատեղին :
Բագերը` պատմական հուշարձաններով հարուստ տարածք է, մասնավորապես Բագերի մերձակայքում է գտնվում հին ամրոցատեղ ( ք.ա. II-I հազարամյակ): Բագերից մեկ կմ հարավ-արևելք է գտնվում միջնադարյան բնակատեղի (Խարաբեկ 15-ից-18-րդ դար):
Բագերը սրբավայր է, որի անունը և զորությունը բանավոր ժողովրդի հիշողությամբ հասել է մեր օրերը,առայսօր  այն ուխտատեղի է, որտեղ  (ք.ա 2492 –ք.հ 2008) Մեծ հաղթանակի և Հայկյան տոմարի հոբելյանական 4500ամյակի առթիվ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նախաձեռնությամբ    նախատեսվում է կառուցել տաճարը և Հայկի հաղթասյունները:
Գյուղի տարածքում է գտնվում իր զորությամբ հայտնի Սուրբ Հովհաննես մատուռը:
Հարթագյուղի  Սուրբ Նարեկ եկեղեցին կառուցվել է  1902թ., որը մինչև 20 –րդ դարի վերջը Արևելյան Հայաստանի միակ Սուրբ Նարեկ եկեղեցին  էր:

Սուրբ Նարեկը, ցավոք, այսօր կիսախոնարհ վիճակում է և հիմնանորոգման  կարիք ունի:
Հարթագյուղ – (Ղալթախչի(թուրքերենիցթարգմանաբար նշանակում է  թամբ -թամբագործ):
Գյուղի բնակչության թիվը մեծապես համալրվել է արևմտահայերով 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո, համաձայն Ադրիանապոլսի 1829 թ. սեպտեմբերի 2- ի համաձայնագրի  75 – 80000  արևմտահայ է գաղթել ԱրևելաՀայաստան:
Հարթագյուղում են վերաբնակվել մեծամասամբ Բասեն, Մուշ, Ալաշկերտ գավառների բնակիչները; Հարթագյուղի բնակչությունը համալրվել է արևմտահայերով նաև 1918 թ. գաղթի ժամանակ:
1918 թ թուրքական արշավանքները Արևելյան Հայաստան առիթ դարձան գյուղի թալանի և ազգաբնակչության մասնակի գերեվարման: Նույն ճակատագրին են արժանացել  հարևան գյուղերը:
1920թ-ին քեմալաբոլշևիկյան դաշինքը ձեռնարկեց  թուրքական  նոր  արշավանք, որի ժամանակ  քեմալական Թուրքիայի կողմից օկուպացվեց Արևելյան  Հայաստանի մի շարք շրջաններ` Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի գավառը  մինչև  Լոռու չեզոք  գոտին:
1920թ. նոյեմբերի 15 – ին օկուպացվեց  Հարթագյուղը (Ղ ալթախչի):
Ամբողջ gյուղը թալանվել  է, ազգաբնակչությունը ենթարկվել է վայրագ սպանդի: Ավարը այնքան մեծ էր և ոսկին շլացուցիչ ,որ թուրքերը գյուղը կոչեցին Քյուչուկ Իստամբուլ (փոքր Ստամբուլ):
1920 թ, արշավանքի ժամանակ Հարթագյուղի ամբողջ բնակչությունը սպանդի ենթարկվեց` առանց սեռի և տարիքային խտրականության:
Ներքո ներկայացվում է թաղման հանձնաժողովի ակտը`

 


(Պետ արխիվ , ֆոնդ 114 , ցուցակ 1 , գործ 135):
Նույն ճակատագրին է արժանացել Արևելյան Հայաստանի օկուպացված շրջանների ողջ հայ ազգաբնակչությունը: Սա քեմալական Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստ է Արևելյան Հայաստանում, որը Աբդուլ Համիդի  երիտթուրքական իշխանությունների կողմից իրականացված  ցեղասպանության   օրգանական շարունակությունն է:Նոյեմբերի 15-ը Հարթագյուղում հայտարարված  է 1920 թ. նահատակների հիշատակի օր:
2002 թ.  ապրիլի 24 – ին Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցում  կատարվեց հոգեհանգստի արարողություն: Եկեղեցու խորանում ամփոփվեց գյուղի ջրհորներից մեկում հայտնաբերված 1920 թ.  նահատակների մասունքները:
Հայաստանի խորհրդայնացումից  հետո կոտորածից փրկված մեր համագյուղացիները վերակազմակերպեցին գյուղի տնտեսական և հասարակական կյանքը`  շարունակական դարձնելով գյուղի պատմությունը:
Խորհրդային տարիներին կազմակերպված Հարթագյուղի կոլտնտեսությունը զբաղվում էր անասնապահությամբ`  ձիաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կտավատի, կերային կուլտուրաների մշակմամբ, պտղաբուծությամբ, ինչպես նաև` մեղվաբուծությամբ:
Հարթագյուղի կոլտնտեսությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել իր կազմավորման ընթացքում: 1939  և 1948թթ  Հարթագյուղի կոլտնտեսությունը մասնակցել է Ժողտնտեսության համամիութենական ցուցահանդեսներին:
Հարթագյուղի կոլտնտեսությունը 1950 թ-ին համալրում էր Խորհրդային Հայաստանի առաջին  յոթ  միլիոնատեր կոլտնտեսությունների շարքը` ընդ որում կոլտնտեսություններից  վեցը Արարատյան դաշտում էին գտնվում, Հարթագյուղի կոլտնտեսությունը  միակն էր նախալեռնային և լեռնային շրջաններում:
Հարթագյուղի կոլտնտեսությունը հանդիսանում  էր առաջիններից մեկը  հանրապետությունում դրամային վճարման  անցած կոլտնտեսություններից:
Կոլտնտեսությունը մասնավորապես հայտնի էր ավանդական եղանակով կտավատի ձեթի արտադրությամբ, մեղվաբուծությամբ: Հետպատերազմյան շրջանում տնտեսության  առաջատար ճյուղ էր հանդիսանում շաքարի ճակնդեղի մշակումը:
1931 թվականին կոլվարչության  նախագահ  է ընտրվում Գլախ  Դանելի Աֆրիկյանը,որը երկար տարիներ արգասավոր աշխատանք է ծավալել  գյուղում : Նրա անվան հետ է կապվում կոլտնտեսության բոլոր լուրջ ձեռքբերումները; 1941 - 45թթ-ի Հայրենական մեծ պատերազմին  Հարթագյուղից մասնակցել են 151 մարդ, որոնցից  75 զոհվել են:
Հայրենական  մեծ պատերազմի մասնակից`Թորոսյան Գուրգենը(կապիտան ), Գրիգորյան Սամսոնը (կապիտան)  արժանացել ենՙ Արիության և Խիզախության՚  շքանշանի: Բանաստեղծ Աղաբեկ Գևորգյանը Մեծ Հայրենականում գերեվարվեց և երկար ժամանակ անհայտ էր նրա ճակատագիրը: Գեհենական ծանր պայմաններում հայորդի գերին մինչև 1947 թ. ֆիզիկական, հոգեբարոյական, հետո էլ քաղաքական տանջանքների և  հալածանքների ենթարկվեց հիտլերյան և հետհիտլերյան Գերմանիայում: Ու  թեև  այսօր  ապրում  Է  այնպիսի մի բանավանում, ուր հայ չկա, բայց և այնպես, նա շարունակում է հայերեն մտածել, հայերեն գրել և հայերեն բացվել - կիսվել իր ընթերցողի հետ` նրան մասնակից դարձնելով իր գաղութային նախկին  վիճակին, բայց ոչ գաղութացված հոգուն և մտածողությանը: Այսօր էլ հաճախակի ջերմ  հանդիպումներ է ունենում համագյուղացիների հետ:
1947 թ-ին ՀՍՍՀ 2-րդ  գումարման Գերագույն Խորհրդի դեպուտատ է ընտրվում   մեր  համագյուղացի Հայաստան Հունանյանը: 1951 թվականին լախ  Աֆրիկյանը ընտրվում է  ՀՍՍՀ 3-րդ , 4-րդ և 5-րդ գումարման երագույն  Խորհրդի դեպուտատ:
1988 թվականի դեկտեմբերի  7- ի ավերիչ երկրաշարժի հետևանքները նոր դժվարություններ առաջացրին Հարթագյուղի ազգաբնակչության համար:
Ավերվեց ամբողջ գյուղը, կային մարդկային զոհեր` 22 մարդ զոհվեց Հարթագյուղում, 80 մարդ էլ նախկին համագյուղացիներից զոհ գնացին: Աստծո ողորմածությամբ դպրոցում  և մանկապարտեզում զոհեր չեղան: Արցախյան ազատամարտին իր մասնակցությունն է բերել Հարթագյուղի երիտասարդությունը ՙԱրաբո՚ և  ՙՀԱԲ ՚  ջոկատների շարքերում:
Այժմ Հարթագյուղի ազգաբնակչությունը հաղթահարում է երկրաշարժի հետևանքով առաջացած տնտեսական - հասարակական դժվարությունները:
Նոր տնտեսական և հասարակական հարաբերությունների ձևավորումը լուրջ դժվարություններ է առաջացրել Հարթագյուղի ազգաբնակչության համար: Դժվարությունները հաղթահարվում են և լիահույս ենք, որ   հնարավորություն կստեղծվի վերականգնել մեր համայնքի երբեմնի  տնտեսական հզորությունը:
Այժմ Հարթագյուղի ազգաբնակչությունը  զբաղված է հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակմամբ, պտղաբուծությամբ:
Վերականգնվել է կտավատի մշակումը: Թության ՍՊԸ-ն  կազմակերպում է Հարթագյուղում սառը մամլման եղանակով  կտավատիձեթի արտադրություն  Հայաստանում  աճեցված բարձրորակ կտավատի սերմերից: